Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան
05.09.2013 | 16:17

«Սևանա իշխանի պոպուլյացիան աստիճանաբար վերականգնվում է: Ներկա դրությամբ ցանցավանդակներով Սևանա իշխանի արհեստական մանրաձկների աճեցման գործընթաց է իրականացվում, ինչը անչափ ուրախալի է: Սակայն այսօր չենք կարող դա վերականգնված համարել, քանի որ վերականգնված պոպուլյացիա կարող ենք ասել միայն այն դեպքում, երբ կա բնական բազմացում, իսկ դա չկա, քանի որ շարունակվում է որսագողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
Նրա փոխանցմամբ, ձկների բազմացման համար Հայաստանի գետերում ձկների համար չկան նաև պայմաններ, քանի որ որոշ փոքր ՀԷԿ-եր չեն համապատասխանում այն պայմաններին, որ ձկնաթողումներ լինեն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ